Wednesday 6 December 2017

պատմություն

Հայկական Լեռնաշխարհ

Այն տարածքը,որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը կոչվում է հայկական լեռնաշխարհ: Հայկական լեռնաշխարհը, հյուսիսից եզերվում է Կուր գետով, հյուսիս-արևմուտքից՝ Պոնտոսի Լեռներով, հարավից՝ Հայկական Տավրոսի Լեռնաշղթայով և հյուսիսային միջագետքի սարահարթով: Արևելքում սահմանակից է Կասպից Ծովին, Իրանական սարահարթին և Ուրմիա Լճին, իսկ արևմուտքում՝ Անտիտավրոսի լեռներով բաժանվում է փոքր ասիական սարահարթից: Լեռնաշխարհի կենտրոնական մասը կոչվում է Միջնաշխարհ: Հայկական լեռնաշխարհում կան բազմաթիվ լեռնաշղթաներ և խոշոր լեռներ: ՀՀ ամենաբարձր գագաթը Արագած լեռն է 4096 մ: Երկրորդը՝ Կաբուդ Ջուղն է 3906 մ: Հայկական լեռնաշխարհի կենտրոնով արևելքից արևմուտք ձգվում է Հայկական Պարը: Այն սկսվում է Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետից՝ Արարատից (5165m): Փոքր մասի բարձրությունն է /Սիս/ 3925 մ: Հայկական լեռնաշխարհի երկրորդ բարձր գագաթը Սիփանն է (4434 մ): Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերն են՝ Վանը, Սևանը, Ուրմիան: Սևանը հայտնի է նաև Գեղամա Ծով անունով, ծովի մակերևույթից բարձր է 1916 մետր: Սևան է թափվում շուրջ 30 գետ, իսկ սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը: Վանա լիճը ծովի մակերևույթից բարձր է 1720մ, ունի 4 կղզի՝ Աղթամար, Կտուց, Լիմ, Արտեր: Վճիտ ջրեր ունեն՝ Արագածի վրայի Քարի լիճը և Նեմրութի Խառնարանային լիճը: Հայկական լեռնաշխարհի խոշոր գետերից Եփրատն ունի երկու ճյուղ, Արևմտյան Եփրատ՝ սկիզբ է առնում Էրզրումից հյուսիս ընկած ծաղկավետ լեռներից և արևելյան Եփրատ՝ Արածանի՝ սկիզբ է առնում ծաղկանց լեռներից: Սրանք երկուսը միախառնվում են Ակն քաղաքի մոտ: Տիգրիս, ծայրերը կազմված են երկու մասից՝ Արևելյան և Արևմտյան: Առաջինը սկիզբ է առնում Ծովք լճից, իսկ երկրորդը՝ Հայկական Տավրոսից: Տիգրիսը Եփրատի հետ թափվում է Պարսից Ծոց: Մյուս գետը Ճորոխն է (345կմ երկարությամբ) սկիզբ է առնում Խաչափայտի լեռներից: Մյուսը Կուր գետն է, որի երկարությունը 1113կմ է: Արաքս գետը սկիզբ է առնում Բյուրակնյան լեռներից հասնելով արևելք միախառնվում է Կուր գետին և թափվում Կասպից Ծով: Արաքսի երկարությունը շուրջ 1000կմ է: